«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ վաղը՝ երեքշաբթի, հունիսի 10-ին, ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով 14:30–ին), «Ռեալ Մադրիդ Սիթիում» կկայանա Դին Հյոյսենի շնորհանդեսը։
Մինչ այդ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կընդունի Հյոյսենին՝ ակումբի նոր ֆուտբոլիստի հետ կնքվելիք պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողության շրջանակներում։
Շնորհանդեսի ավարտից հետո Հյոյսենը մամուլի ասուլիս կտա «Ռեալ Մադրիդ Սիթիի» մամուլի սրահում։