Հոդվածներ

Մաստանտուոնոն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ և բուժզննում անցել
11.06.2025
838 0

Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ֆրանկո Մաստանտուոնոն կմիանա Մադրիդի «Ռեալին»։ 

Լրագրող Սեզար Լուիս Մերլոյի տեղեկություններով, վինգերն արդեն պայմանագիր է կնքել «Արքայական» ակումբի հետ մինչ 2031 թվականը և արդեն բուժզննում է անցել։ «Ռեալը» երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 45 մլն եվրո, որը եղել է նրա հրաժարագինը։

Աշխարհի ակումբային առաջնությանը Ֆրանկոն կմասնակցի «Ռիվեր Փլեյթի» կազմում։ Նա կմիանա «Ռեալին» օգոստոսի 15-ին՝ իր 18-րդ տարեդարձի հաջորդ օրը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված