Հոդվածներ

Անչելոտին 3 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ
01.06.2021
2901 0

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մոտ է աշխատավայրը փոխելոն։

Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացին «Ռեալի» հետ մինչև 2024 թվականը պայմանագիր կկնքի։ Նրան կմիանա նաև իր որդի Դավիդը, որը ներկայումս «Էվերտոնի» մարզչական շտաբում է։

Բացի այդ, «Ռեալը» պետք է մոտակա ժամանակներս հայտարարի տնօրենների խորհրդում նոր անդամի ու Անտոնիո Պինտուսի վերադարձի մասին, որը վերջին տարիներին աշխատում է Անտոնիո Կոնտեի հետ ու պատասխանատու է ֆիզպատրաստության գծով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին «Ռեալի» ֆավորիտն է գլխավոր մարզչի հավանական թեկնածուների թվում։


Ամենակարդացված