Հոդվածներ

Անչելոտին բացահայտեց Միգել Գուտիերեսի տաղանդը
31.08.2021
3553 0

«Բետիսի» դեմ խաղը մի քանի դրական կետեր էր պարունակում իր մեջ Մադրիդի «Ռեալի» համար։ Կարվախալը խփեց հաղթական գնդակը, Վինիսիուսը կրկին փայլեց, Բենզեման շարունակում է մնալ «Ռեալի» անվիճելի առաջատարը հարձակման գծում, Կուրտուան իր բարձունքի բրա էր, իսկ Ալաբան այնքան ապահով գործեց պաշտպանության կենտրոնում, որքան ձախ եզրում։

Անձամբ Անչելոտին խաղից հետո գովեստի խոսքեր հնչեցրեց երիտասարդ Միգել Գուտիերեսի հասցեին։ «Ռեալի» սանը ոչ միայն կատարեց իր առջև դրված խնդիրը՝ այն էր օգնել թիմին Մենդիի, Մարսելոյի և Նաչոյի բացակայության պայմաններում, այլ նաև իր մեծ ներդրումն ունեցավ «Բետիսի» դեմ տարած հաղթանակի գործում։  Գուտիերեսը լավ գործեղ թե՛ պաշտպանությունում, և թե՛ հարձակմանը միանալիս։ 

20-ամյա ֆուտբոլիստի համար Միգելը բավական հասուն ֆուտբոլ ցուցադրեց, և «Բետիսի» դեմ կայացած խաղը կարող է շրջադարձային լինել նրա կարիերայում։  Մենդին շարունակում է վերականգնվել վնասվածքից և դեռևս ցավեր ունի, իսկ Մարսելոն այնքան էլ վստահելի չէ պաշտպանությունում, ինչը նշանակում է, որ Գուտիերեսը կարող է սպասվածից ավելի շատ խաղալու հնարավորություն ստանալ։ 

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» մերժել է Գուտիերեսի համար կատարված մի քանի առաջարկներ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս այն, որ «Սերուցքայինները» հույսեր են կապում երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ Միգելը մինչ այս 7 հանդիպման է մասնակցել «Ռեալի» հիմնական թիմի կազմում։ Այդ խաղերց 6-ում «Ռեալը» հաղթանակ է տարել, իսկ մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի արդյունքով։ Նախորդ մրցաշրջանի ավարտին Գուտիերեսը լավ տպավորություն թողեց Զինեդին Զիդանի վրա, իսկ այժմ կարծես թե գրավել է նաև Կարլո Անչելոտիի ուշադրությունը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված