Հոդվածներ

«Ռեալի» ներկայացուցիչները կապ են հաստատել Մակսիմենկոյի հետ
02.04.2021
2253 0

Տելեգրամյան Էկսպորտ Ալիքի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները կապ են հաստատել «Սպարտակի» դարպասապահ Ալեկսանդր Մակսիմենկոյի հետ։ ՎԵրջինս հայտնվել է «Ռեալի» դիտակետում Ռուսաստանի և Իսլանդիայի երիտասարդական հավաքականների միջև կայացած խաղից հետո։ Ալիքի փոխանցմամբ, դա ապրիլմեկյան կատակ չէ։ 

Ընթացիկ մրցաշրջանում Մակսիմենկոն «Սպարտակի» կազմում մասնակցել է 25 հանդիպման և բաց թողել 29 գնդակ։  Միայն 5 խաղերում է 23-ամյա դարպասապահին հաջողվել դարպասը անառիկ պահել։ 

Հիշեցնենք, որ transfermarket-ը Մակսիմենկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 11 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված