Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե որն է տարբերությունը «Սերուցքայինների» և իր նախկին ակումբ ՊՍԺ-ի միջև։
«Սրանք շատ տարբեր ակումբներ են՝ տարբեր պատմությամբ։ ՊՍԺ-ն շատ ավելի երիտասարդ ակումբ է, մինչդեռ «Ռեալը»՝ ավելի հին ու խորը պատմությամբ։ Մշակույթն էլ է տարբեր։ Անկասկած,«Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է, բայց ՊՍԺ-ն նույնպես լավագույնների շարքում է։ Նրանք ներկայացնում են ֆուտբոլի նկատմամբ երկու տարբեր տեսլականներ։ Հպարտ եմ, որ եղել եմ ՊՍԺ-ի մի մասը և այժմ հանդիսանում եմ «Ռեալի» մասը»,— ասել է Մբապեն Marca-ին տված հարցազրույցում։
Ֆրանսիացին փարիզյան թիմում խաղացել է 2017-ից մինչև 2024 թվականը։ Այդ ընթացքում հարձակվողը դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփելով 256 գոլ 308 խաղում։ Մբապեն «Ռեալի» կազմում է 2024 թվականից։
Fanat, Realmadrid.am
Հայերեն