Ժոան Գասպարը հայտարարել է, որ Լա լիգայում «Ռեալն» առաջ է «Բարսելոնայից» 2 միավորով, ոչ թե 5։
««Բարսելոնան» հետ է ընդամենը երկու միավորով, ոչ թե հինգով։ Եթե մտածել Լա Լիգայի հաղթանակի մասին, ապա միայն «Կամպ Նոուում» հաղթելուց հետո», – ասել է կատալոնական ակումբի նախկին նախագահը La Posesión-ի եթերում։
Մադրիդյան ակումբը գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 10 խաղից հետո ունենալով 27 միավոր։ Կատալոնացիները երկրորդ տեղում են՝ 22 միավորով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին «Սերուցքայինները» հաղթանակ էին տարել «Կապտանռնագույների» նկատմամբ՝ 2:1 հաշվով։
Fanat, Realmadrid.am
Հայերեն