Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է առաջարկներ ընդունել Էդեգորի տրանսֆերի համար
02.04.2021
1595 0

Մադրիդի «Ռեալում» ցանկանում են գումար հայթայթել թոփ հարձակվող ձեռք բերելու համար։ «Ռեալի» դիտակետում երկու երիտասարդ աստղեր են՝ Մբապեն և Հոլանդը։ 

The Times-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» պատրաստ են առաջարկներ ընդունել Մարտին Էդեգորի տրանսֆերի համար։ Վերջինս ներկա պահին վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Արսենալի» կազմում, և լոնդոնյան ակումբը արդեն իսկ ցանկություն հայտնել է նորվեգացու ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։

Բացի այդ «Ռեալը» մտադիր է բաժանվել ևս մի քանի ֆուտբոլիստներից, որոնց թվում են Գարեթ Բեյլը, Դանի Սեբալյոսը և Լուկա Յովիչը։ Այս երեքը նույնպես ներկա պահին վարձավճարային հիմունքներով հանդես են գալիս այլ ակումբների կազմում։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված