Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ:
Managingmadrid.com-ը հրապարակել է հավանական մեկնարկային կազմերը:
«Ռեալ». Լունին, Վալվերդե, Ասենսիո, Ալաբա, Ֆրան Գարսիա, Չուամենի, Կամավինգա, Բելինգեմ, Վինիսիուս, Ռոդրիգո, Մբապե:
«Ռեալ Սոսյեդադ». Ռեմիրո, Արամբուրու, Զուբելդիա, Ագուերդ, Այեն Մունյոզ, Զուբիմենդի, Սուչիչ, Տուրիենտես, Կուբո, Բարենեչեա, Օյարսաբալ:
Հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
Առաջին խաղում հաղթել են «սերուցքայինները»՝ 1-0:
Fanat, Realmadrid.am