Հոդվածներ

Մբապե․ «Չեմ կարող համեմատվել Ռոնալդուի հետ»
02.11.2025
821 0

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ չի կարող համեմատվել ակումբի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

«Ես չգիտեմ՝ ինչպես պատասխանել այդ հարցին։ Բոլորը գիտեն, որ Ռոնալդուն «Ռեալի» էտալոնն է, համար մեկ ֆուտբոլիստը։ Այստեղ եմ ընդամենը մեկուկես տարի, իսկ նա այստեղ էր ինը տարի։

Ես չեմ կարող ինձ համեմատել նրա և նրա ձեռքբերումների հետ։ Իմ ուղին այլ է։ Ես ուզում եմ գնալ իմ ճանապարհով։ Բայց արդեն այն, որ ինձ հիշատակում են Ռոնալդուի կողքին, մեծ պատիվ է։ Մտածում եմ միայն իմ ուղով առաջ գնալու, թիմին օգնելու և հնարավոր բոլոր տիտղոսները հաղթելու մասին»,– ասել է «Ռեալի» հարձակվողը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Վալենսիայի» դեմ խաղում խփել էր առաջին 2 գոլը՝ գրանցելով դուբլ:

Realmadrid.am


Ամենակարդացված