Հոդվածներ

Հայտնի է՝ երբ «Ռեալին» կշնորհվի Լա լիգայի տիտղոսը
08.05.2024
1288 0

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է հրաժարվել իր մտքից և «Ռեալին» Լա լիգայի չեմպիոնի կոչումը շնորհել նրա ստադիոնում՝ մայիսի 14–ին։ Այդ օրը «սերուցքայինները» «Սանտիագո Բեռնաբեուում» կմրցեն «Ալավեսի» հետ և տիտղոսը կստանա հազարավոր երկրպագուների առջև։

RFEF–ն առավոտյան զարմացրել էր «Ռեալ Մադրիդին»՝ հայտնելով, որ թիմը տիտղոսը կստանա «Լոս Կարմենեսում»։ Սկզբում «Արքայական ակումբը» շատ էր զարմացել, իսկ հետո իր վճռական անհամաձայնությունն էր հայտնել այդ առիթով։

«Մենք չեն պատրաստվում տիտղոսը ստանալ այդ օրը, մենք հրաժարվում ենք»,– հայտնել էին Marca–ին ակումբի աղբյուրները, հայտնելով, որ դա «անհարգալից է «Գրանադայի» և նրա երկրպագուների համար», որոնք կարող են այդ օրը դուրս մնալ Լա լիգայից։

Բախվելով բացասական պատասխանի՝ ֆեդերացիան ընդառաջ գնաց և ընտրեց ամենահամապատասխան տարբերակը՝ «Ռեալը» տիտղոսը կստանա իր ստադիոնում, սեփական երկրպագուների ներկայությամբ։ 

«Ռեալը» պաշտոնական տոնակատարությունը կսկսի տեղական ժամանակով 11։00–ին։ Ավտոբուսը կշարժվի քաղաքապետարանի ուղղութամբ, որտեղ նրանց կընդունի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան։ Դա նախավերջին կանգառը կլինի Սիբելեսում զանգվածային տոնակատարությունից առաջ։

Այնուամենայնիվ, «Ռեալը» կսպասի, թե ինչպես է վերջանալու «Բավարիայի» դեմ դիմակայությունը, նախքան չեմպիոնական շքերթի ուղին գծելը։


Ամենակարդացված