Հոդվածներ

AS. Լուկակուն կրկին «Ռեալի» տրանսֆերային թիրախում է
02.04.2021
2228 0

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարիերան կարող է շարունակել Իսպանիայում:

Ինչպես հաղորդում է AS-ը, 27-ամյա ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»:

Ավելի վաղ շշուկներ կային, որ բելգիացին մտադիր է հեռանալ «ներաձուրիների» կազմից: Լուկակուին ցանկանում է հրավիրել նաև ԱՊԼ-ի առաջատար «Մանչեսթեր Սիթին»:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված