Հոդվածներ

The Athletic. Վինիսիուսը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ
24.11.2025
552 0

The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան, ով մասնագիտացված է «Ռեալով», հրատապ կերպով հայտնում է, որ Վինիսիուս Ջունիորը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել թիմի հետ։

Ըստ Կորտեգանայի, Վինին զրուցել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և հայտնել, որ չի երկարաձգի պայմանագիրը, եթե Ալոնսոյի հետ հարաբերությունները չկարգավորվեն։ 

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է ցանկանում ասել Վինիսիուսը։ Միգուցե սա հուշում է եղել՝ փոխել գլխավոր մարզչին։

Որոշ աղբյուրներ արդեն լուրեր են տարածում, որ բրազիլացին ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված