Հոդվածներ

Պերես․ «Գավաթային «Էլ Կլասիկոյի» մրցավարը սպառնում էր»
24.11.2025
366 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է անցած մրցաշրջանի Իսպանիայի Գավաթի եզրափակիչից առաջ մրցավարների կողմից զգացող ճնշման մասին, որի ընթացքում «Սերուցքայինները» 2:3 հաշվով զիջել էին «Բարսելոնային»։

«Ռեալը» միակ ակումբն է, որը «Նեգրեյրայի գործով» դատական գործընթացում հանդես է եկել որպես կողմ։ «Բարսելոնայի» չորս նախագահներ 17 տարվա ընթացքում միլիոնավոր եվրոների վճարումներ են կատարել մրցավարական կոմիտեի փոխնախագահին։

«Փոփոխություններ են տեղի ունեցել, և Ֆրան Սոտոն՝ CTA-ի նոր նախագահը, կոչ է անում փակել այս էջը։ Նա խնդրում է, որ մենք մոռանանք Նեգրեյրայի գործը։ Ո՞վ է դա մոռանալու։ Իրականությունն այն է, որ Նեգրեյրայի գործում ներգրավված մրցավարների մեծ մասը դեռ աշխատում են…

Սա մի իրավիճակ է, որը նրանց թույլ չի տալիս գործել չեզոք։ Ինչպե՞ս է հնարավոր, որ Գավաթի  «Էլ Կլասիկոյից» մեկ օր առաջ հանդիպման գլխավոր մրցավարը սպառնա, թե նրանք քայլեր են ձեռնարկելու մեր ակումբի դեմ։

Նրան պետք է հեռացնեին, բայց այդ ուղղությամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկվել», - Պերեսի խոսքերը փոխանցում է AS-ը։

Հիշեցնենք, որ 2023 թվականին «կապտանռնաագույնների» նկատմամբ առաջադրվել էին կաշառք տալու մեղադրանքներ՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կազմում գործող դատավորների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրային կատարվող վճարումների պատճառով։ «Բարսելոնաn» մեղադրվում է այդ վճարումները կատարելու մեջ 2001-ից 2018 թվականներին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված