Հոդվածներ

Կուրտուան բաց կթողնի Չեմպիոնների լիգայի հանդիպումը
25.11.2025
322 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային հինգերորդ տուրի հունական «Օլիմպիակոսի» դեմ խաղը վիրուսային վարակման պատճառով։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Հունաստանում։

«Այսօր բժշկական ծառայության կողմից անցկացված հետազոտությունից հետո Տիբո Կուրտուայի մոտ հայտնաբերվել է վիրուսային ստամոքս-աղիքային վարակ։ Նա չի մեկնի Հունաստան։ Կուրտուան կլինի բժիշկների հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կուրտուան 33 տարեկան է։ Նա հանդես է գալիս «Ռեալում» 2018 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում բելգիացին «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 23 խաղի տարբեր մրցաշարերում, որոնցից 10-ում անառիկ է պահել  իր դարպասը։ 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված