Realmadrid.com-ը արդեն իններորդ տարին անընդմեջ մնում է աշխարհի ամենաայցելվող ֆուտբոլային ակումբի կայքը, տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը։
Ամսական միջինը այն այցելում է 8,2 միլիոն մարդ (ըստ թվային վերլուծությամբ զբաղվող SimilarWeb ընկերության տվյալների)։ Կայքը հուլիսին ավարտված մրցաշրջանը փակել է 79 միլիոն օգտատերի եզակի ցուցանիշով (նրանք, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են կայքը), ինչը 16%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։ Կայքի ամբողջ տրաֆիկի 47%-ը, որի տարբերակները հասանելի են իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, ճապոներեն, չինարեն և արաբերեն լեզուներով, բաժին է հասնում 18-34 տարեկան տարիքային խմբին։
Միջին ամսական այցելելիությամբ թոփ-5-ում են նաև՝
«Լիվերպուլ» — 7,4 մլն
«Բարսելոնա» — 6,1 մլն
«Մանչեսթեր Յունայթեդ» — 6 մլն
«Արսենալ» — 5,3 մլն
Fanat, Realmadrid.am
Հայերեն