• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գվարդիոլա․ «ՉԼ–ում «Ռեալին» երկու տարի անընդմեջ հաղթելը գրեթե անհնար է»

Հոդվածներ

Գվարդիոլա․ «ՉԼ–ում «Ռեալին» երկու տարի անընդմեջ հաղթելը գրեթե անհնար է»
08.04.2024
2299 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ (09.02, 23:00):

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նախախաղային մամուլի ասուլիսը

«Անչելոտին Բելինգեմի համար գտել է լավագույն դիրքը։ Նա անհավանական, փայլուն մրցաշրջան է անցկացնում և ընդամենը 20 տարեկան է։ Նրան հիանալի կարիերա  է սպասվում»։

«Չեմպիոնների լիգայում «Ռեալին» երկու տարի անընդմեջ հաղթելը գրեթե անհնար է»։

«Մենք չենք կարող խաղադաշտ դուրս գալ միայն խաղը վերահսկելու համար, մենք պետք է վնասենք, պատժենք և փորձենք գոլ խփել»։

«Մենք գիտենք, որ 90 րոպեն «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում» բավականին երկար ժամանակ է»։

«Վինիին վերահսկելու լավագույն ֆուտբոլիստը Ուոքերն էր, սակայն նա հիմա այստեղ չէ։ Նա վնասվածք է ստացել ընկերական խաղում, մենք պետք է լուծում գտնենք»։

«Ռեալը» հպարտություն ունի և նրանք հաստատ դասեր են խաղել նախորդ տարվանից։ Նախորդ մրցաշրջանի խաղը չի կրկնվի»։

«Ես երբեք Կառլո Անչելոտիին վատ մարզիչ չեմ համարելու տակտիկական առումով։ Տեսեք, թե նա ինչպես էր Պիրլոյին օգտագործում «Միլանում», ինչպես է օգտագործում Կրոսին և տեսեք Բելինգեմի դիրքին և դերին»։

Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

Անտոնիո Ռյուդիգերի նախախաղային մամուլի ասուլիսը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված