Իսպանիայի առաջնության 12–րդ տուրում «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ–ոքի։
«Ռեալ Մադրիդը» վերջին 5 արտագնա խաղերից միայն մեկում է հաղթել «Ռայո Վալյեկանոյի» դեմ մրցավեճում (մաև 3 ոչ–ոքի ու մեկ պարտություն):
«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ հյուրընկալվելիս 0։0 խաղաց «Ռայո Վալյեկանոյի» դեմ։
«Ռեալ Մադրիդը» 0։0 խաղաց 2024 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ։
«Ռեալ Մադրիդը» այս մրցաշրջանում առաջին անգամ ոչ–ոքի խաղաց բոլոր մրցաշարերում։
«Ռեալ Մադրիդը» երկու խաղ անընդմեջ գոլ չի խփում։
Մբապեն առաջին խաղակեսում ոչ մի հարված չի կատարել դարպասին՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ մրցավեճում՝ ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում առաջին անգամ։
Վալվերդեն իր 338–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում։ Սա լավագույն ցուցանիշն է ուրուգվայցիների շրջանում։ Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր Սանտամարիային (337)։
Հայերեն