Իսպանիայի առաջնության 12–րդ տուրում «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ–ոքի։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը։
«Ռեալի» համար միշտ դժվար է եղել «Ռայո Վալյեկանոյի» դեմ արտագնա խաղերում։ «Ռայոն» շատ լավն էր՝ մանավանդ երկրորդ խաղակեսում։ Նրանք դժվարացրին մեր գործը։
Մենք հիանալի էինք պաշտպանվում երկրորդ խաղակեսում, սակայն մեզ պակասում էր ինտենսիվությունը։ Մենք պետք է ինքնաքննադատ լինենք, և դա պետք է լինի կառուցողական։ Մենք գիտենք՝ ինչ փուլում ենք գտնվում, սակայն ցանկանում եմ, որ շարունակենք աճելը»։
«Ինչու էնդրիկը և Գոնսալոն խաղաժամանակ չէին ստանում այդ խաղու՞մ, խաղադաշտում այլ հարձակվողներ կային, որոնք վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ»։
«Վալվերդեի հետ ամեն բան կարգին է, հիմա նա մկանային անհարմարություն է զգում, սակայն դա կապ չունի «Լիվերպուլի» հետ»։
«Տրենտին ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի նա ամբողջովին շարք վերադառնա»։
Հայերեն