Հոդվածներ

Մբապեն պատմել է՝ ինչու «Մոնակոյից» չի տեղափոխվել «Ռեալ»
13.10.2025
893 0

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչու 2017 թվականին չի միացել իսպանական ակումբին, երբ լքում էր «Մոնակոն»։ Այդ ամառ Մբապեն դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, իսկ «Ռեալ» նա տեղափոխվեց 2024 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով։

«Երբ հեռացա «Մոնակոյից», 18 տարեկան էի և լիովին վստահ էի իմ ցանկության մեջ՝ խաղալ… Բայց «Ռեալում» արդեն կային Բենզեման, Կրիշտիանուն ու Բեյլը։ Ես չէի ուզում նստել պահեստայինների նստարանին։ Եվրոպայի բոլոր ակումբները ասում էին, որ խաղալու եմ իրենց թիմերում, բայց գիտեի, որ «Ռեալը», ամբողջ հարգանքով հանդերձ, չի կարող ինձ օգտագործել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Իհարկե, երազում էի խաղալ Մադրիդի «Ռեալում», բայց նաև ուզում էի դա անել պարբերաբար։

Ինձ հնարավորություն տրվեց խաղալ տանը՝ Փարիզում, և դա հիանալի հնարավորություն էր։ Յոթ հրաշալի տարի… Բայց, իհարկե, ես դեռ մտապահում էի այն երազանքըորի մասին երազում էի մանկուց։ Եվ անցած տարի այն իրականություն դարձրի։ Շատ երջանիկ եմ», — փոխանցում է Մբապեի խոսքերը Madrid Universal-ը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված