Հոդվածներ

Մոդրիչ․ «Մենք արժանի էինք հաղթանակի»
22.04.2024
1096 0

Մադրիդի Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-2) հարցազրույց է տվել Realmadrid TV–ին։

Քամբեքի առանցքային պահը

«Որակից բացի, որը պետք է ունենալ, պետք է նաև բնավորությամբ և հավատով օժտված լինել։ Սա պատահականություն չէ, երբ մի բան պատահում է բազմաթիվ անգամներ՝ պատահականություն չէ»։

«Սանտիագո Բեռնաբեուն»

«Հրաշալի էր այսօր։ Մենք շատ ուրախ ենք և երախտապարտ ենք երկրպագուներից։ Նրանք բացառիկ մթնոլորտ էին ստեղծել։ Տնային խաղը, երկրպագուների նման աջակցությումբ, միշտ ավելի հեշտ է։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք «Սանտիագո Բեռնաբեուին»։

Ջանքը

«Մենք արժանի էինք հաղթանակի, քանի որ չորեքշաբթի շատ դժվար 120 րոպե անցկացրինք ֆիզիկական և մտավոր տեսանկյունից, սակայն կրկին ապացուցեինք, որ ֆիզիկապես և էմոցիոնալ կերպով ամեն ինչ հրաշալի է մեզ մոտ։ Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել՝ 11 միավորի առավելությամբ։ Շատ քիչ է մնացել առաջնությունը հաղթելուն»։


Ամենակարդացված