Հոդվածներ

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ խաղը
11.10.2025
261 0

Դանի Օլմոն կարող է բաց թողնել Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպումը։ 

Կատալոնական ակումբի կիսապաշտպանը Իսպանիայի հավաքականի կազմում մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել ու բաց կթողնի հավաքականի առաջիկա երկու հանդիպումները։ 

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Օլմոյի մասնակցությունը հոկտեմբերի 26-ին կայանալիք «Էլ Կլասիկոյին» հարցականի տակ է, բայց բացառված չէ։ «Ժիրոնայի» և «Օլիմպիակոսի» դեմ խաղերին նա մեծ հավանականությամբ չի մասնակցի։

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Դանին մասնակցել է 8 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված