Հոդվածներ

«Ռեալի» գլխավոր թիրախը՝ 377 օր անպարտելի Ռոդրին
09.04.2024
984 0

Այն, որ «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը Չեմպիոնների լիգայի 2 գլխավոր ֆավորիտների բախում է, կասկած չի հարուցում: 

«Մանչեսթեր Սիթիի» անկյունաքարային ֆուտբոլիստը Ռոդրին է, որը չի ճաշակել պարտության դառնությունն արդեն 377 օր: Վերջին անգամ իսպանացին պարտվել է ազգային հավաքականի հետ՝ հյուրընկալվելով Շոտլանդիայի թիմին (0-2):

Marca-ն կարծում է, որ «Արքայական ակումբի» կիսապաշտպանների առջև լուրջ խնդիր է դրված. եթե հաջողվի չեզոքացնել Ռոդրիին, ստիպել նրան սխալվել, կարող է խարխլվել մրցակցի խաղի ամբողջ ծրագիրը: Այնուամենայնիվ, իսպանացին գտնվում է կարիերայի լավագույն մարզավիճակում ու թվում է՝ երկար կարող է պահել այս մակարդակը:

ՉԼ-ի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումը կմեկնարկի ապրիլի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված