Մադրիդի «Ռեալի» և Վինիսիուսի բանակցությունները նոր պայմանագրի շուրջ կանգ են առել։
Բրազիլացի վինգերի և մադրիդյան ակումբի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։
ESPN-ի տեղեկություններով՝ պայմանագրի երկարաձգման բանակցությունները մի քանի շաբաթ առաջ մտել են փակուղի։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները կարծում են, որ ակումբի առաջարկն ընդունելը նպատակահարմար չէ։
Խաղացողի շրջապատը հույս ուներ, որ Վինիսիուսի աշխատավարձը կբարձրանա մինչև ֆիքսված 20 միլիոն եվրո տարեկան՝ հետագա ավելացման հնարավորությամբ՝ մինչև 30 միլիոն եվրո, սակայն «Ռեալի» վերջնական առաջարկը կազմել է 20 միլիոն եվրո՝ առանց լրացուցիչ 10 միլիոն եվրոյի բոնուսի հաշվառման։
Վինիսիուսի ներկայացուցիչները որոշել են սպասել և տեսնել, թե ինչպես կզարգանա ընթացիկ մրցաշրջանը, ինչպես նաև հասկանալ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի պլանները բրազիլացու վերաբերյալ, հետո որոշում կայացնել։
Fanat, Realmadrid.am