• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» կարծում են, որ Վինիսիուս Ժունիորը վնասում է ակումբի բարի համբավը

Հոդվածներ

«Ռեալում» կարծում են, որ Վինիսիուս Ժունիորը վնասում է ակումբի բարի համբավը
17.03.2024
1753 0

Մադրիդի «Ռեալում» լրջորեն անհանգստացած են «սերուցքայինների» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի անվերահսկելի վարքով, հաղորդում է Sport.es–ը։

«Արքայական ակումբին» դուր չի գալիս, որ բրազիլացին իր վարքով թշնամանք է հարուցում գրեթե բոլոր արտագնա մարզադաշտում, որտեղ թիմը հանդես է գալիս։ Այն ռեակցիան, որը Վինիսիուսը ցույց է տալիս, լարվածություն է առաջացնում ոչ միայն անձամբ ֆուտբոլիստի, այլ նաև մյուս մադրիդցիների մոտ։

«Ռեալի» մարզչական շտաբն արդեն բոլոր մեթոդները փորձել է Վինիսիուսին զսպելու դեմ, սակայն արդյունքը զրոյական է եղել։ Արդյունքում, «սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ հարձակվողը ակումբի հեղինակությանը վնաս է հասցնում։


Ամենակարդացված