Հոդվածներ

Էնդրիկն ամուսնանում է
05.04.2024
1961 0

Մարդիդի «Ռեալի» ապագա հարձակվող Էնդրիկը զարմացնում է ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրա սահմաններից դուրս։

Բրազիլացին ամռանը կհայտնվի «Արքայական ակումբում», սակայն դրանից առաջ նրան սպասվում է ոչ պակաս կարևոր իրադարձություն՝ հարսանիք։

Extra–ի հաղորդմամբ՝ Էնդրիկը և Գաբրիել Միրանդան որոշել են ամուսնանալ չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստի 18 տարեկանը դեռ չի լրացել։

Զույգը պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները Մադրիդ ժամանելուց առաջ, որը ծրագրվում է հուլիսի կեսերին։

Էնդրիկի ծնողները դեմ չեն այդ որոշմանը, սակայն համարում են, որ նա շատ է շտապում։ Նրանք կփորձեն որդուն համոզել առայժմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա։

Հիշեցնենք, որ Միրանդան 3 տարով մեծ է Էնդրիկից։


Ամենակարդացված