Հոդվածներ

«Ռեալի» երկրպագուներին զայրացրել է Adidas–ի քայլը
05.04.2024
1569 0

Արդեն ավելի քան 10 տարի Թոնի Կրոսը կրում էր Adidas-ի լեգենդար adiPURE 11Pro կապտասպիտակ խաղակոշիկները։ Այս մոդելը վաղուց այլևս չի արտադրվում, դրանք կրում էր միայն Թոնին։

Բոլորի համար անսպասելի, ապրիլի 4–ին, գերմանացին «Ռեալի» մարզմանն է ժամանել այլ գույնի խաղակոշիկներով։

Հայտնի է դարձել, որ Adidas ընկերությունը խնդրել է Կրոսին թարմացնել խաղակոշիկները՝ մաշվածության և հնացած դիզայնի պատճառով, սակայն դա զայրացրել է «Ռեալի» երկրպագուներին, քանի որ Կրոսը դրանցով 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Երկրպագուների արձագանքը․

«Adidas–ին հասցեագրեք, որ մեզ հիմա պետք չեն նման փոփոխություններ»։

«Սիթիի» դեմ խաղից անմիջապես առա՞ջ, սա վախեցնում է, եթե անկեղծ»։

«Պետք է Թոնին որքան հնարավոր է շուտ հին խաղակոշիկները հագնի։ Նոր խաղակոշիկներ մրցաշրջանի ամենամեծ խաղից առա՞ջ»։

«Խնդրում եմ, մեզ պետք է հինը «Սիթիի» դեմ խացից առաջ»։

Այնուամենայնիվ, հնարավոր է գերմանացին նորերն օգտագործում է մարզման համար, իսկ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղադաշտ դուրս կգա իր լեգենդար խաղակոշիկներով։


Ամենակարդացված