• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանո. «ԱՊԼ-ի 2 ակումբ փորձում է համոզել Ալաբային փոփոխել «Ռեալ» տեղափոխվելու որոշումը»

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո. «ԱՊԼ-ի 2 ակումբ փորձում է համոզել Ալաբային փոփոխել «Ռեալ» տեղափոխվելու որոշումը»
16.02.2021
1413 0

Դեռևս վերջնական պարզ չէ, թե որտեղ է կարիերան շարունակելու «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան:

Այնուամենայնիվ, հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ավստրիացին հունվարին բանավոր համաձայնության է հասել «Ռեալի» հետ ու ամռանը մինչև 2025 թվականի հունիսը նախատեսված ժամկետով պայմանագիր կկնքի:  

Միևնույն ժամանակ «Չելսին» և «Լիվերպուլը» փորձում են «սիրաշահել» 28-ամյա խաղացողին, որպեսզի վերջինս փոխի իր որոշումը:

Մոտ օրերին Ալաբան պաշտոնապես կհայտարարի, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու Մյունխենից:

Բունսելիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված