Հոդվածներ

Լևանդովսկիի մասնակցությունն «Էլ Կլասիկոյին» մեծ վտանգի տակ է
05.10.2023
1366 0

«Պորտու» 0-1 «Բարսելոնա» հանդիպման առաջին կեսում կատալոնական ակումբի հարձակման գծի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել և փոխարինվել 34-րդ րոպեին։ 

«Բարսելոնայի» մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լեհ հարձակվողի մոտ մկանային ձգվածություն է։ 

Diario Sport-ի փոխանցմամբ, Լևանդովսկիին ապաքինման համար անհրաժեշտ կլինի մոտ մեկ ամիս։ Այդ պարագայում նա չի մասնակցի «Ռեալի» դեմ հոկտեմբերի 28-ին կայանալիք «Էլ Կլասիկոյին»։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am 

 


Ամենակարդացված