Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գովեստի խոսքեր է ասել Ֆեդերիկո Վալվերդեի հասցեին:
«Նա շատ է հեշտացնում իմ կյանքը։ Կատարյալ խաղացող է․ ամեն ինչ լավ է անում, ունի խիզախություն, առաջատարի հատկություններ խաղադաշտում և ոգեշնչում է թիմակիցներին։
Շատ ուրախ եմ, որ նման մարդկանց հետ եմ, հատկապես՝ Ֆեդերիկոյի», – ասել է մադրիդյան գրանդի գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում է ու կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Fanat, Realmadrid.am