Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը, որը բաց էր թողել Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը, հունիսի 28-ին միացավ թիմին։
Բրազիլացի ֆուտբոլիստը պետք է վերականգնվի ծնկահոդի ջլի վնասվածքից, որը ստացել է մայիսի կեսերին։
Բրազիլացին վերականգնման վերջին փուլը կանցկացնի ԱՄՆ-ում, որտեղ ընթանում է Աշխարհի ակումբային առաջնությունը։
Նա կկարողանա միանալ ընդհանուր մարզումներին միայն լրացուցիչ բժշկական զննումից հետո։
Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչում «Արքայական ակումբը» կմրցի «Յուվենտուսի» հետ (01.07.2025, 23:00):