Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն մեծ տաղանդ է՝ ֆիզիկական և տեխնիկական առումով, դա նրա բնույթն է։ Նա լրացրել է այդ հատկությունները եզակի լրջությամբ և պրոֆեսիոնալիզմով։
Ես երբեք չեմ տեսել խաղացող, որն այդքան ուշադրություն էր դարձնում, պատրաստ էր, կենտրոնացած և կոնցենտրացված։
Նա, անշուշտ, պատրաստության առումով օրինակ է մյուսների համար», – ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին RSI-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 40-ամյա հարձակվողն «Ալ-Նասրի» կազմում 23 գոլ է խփել 26 խաղում:
Fanat, Realmadrid.am