Հոդվածներ

«Ռեալն» սկսել է նախապատրաստվել «Լևանտեի» դեմ խաղին
02.10.2020
2368 0

Հինգշաբթի առավոտյան «Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել «Վալդեբեբասում»: «Սերուցքայինները» սկսել են նախապատրաստվել Լա լիգայի 5-րդ տուրի «Լևանտեի» դեմ խաղին: 

Այն խաղացողներն, ովքեր «Վալյադոլիդի» հետ հանդիպմանը խաղադաշտ էին դուրս եկել առաջին րոպեներից, վերականգնողական մարզում են անցկացրել: Մյուսները տակտիկական վարծություններ են կատարել՝ կատարելագործելով պրեսինգը, գնդակին տիրելու և փոխանցումների հղկման վարժություններ կատարել: 

Էդեր Միլիտաոն մարզվել է ինչպես խաղադաշտում, այնպես էլ մարզասրահում: Տոնի Կրոսը, Էդեն Ազարն ու Մարիանո Դիասը շարունակում են վերականգնվել վնասվածքից: 

«Լևանտե» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:





Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված