Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ կպայքարի աշխարհի ակումբային առաջնության դեմ։
«Ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի ԱԱԱ-ն այլևս երբեք չկայանա». հայտարարել է Տեբասը։
Այս տարի մրցաշարն առաջին անգամ անցկացվում է ամռանը և նոր ֆորմատով, որին մասնակցում են 32 ակումբներ։
Իսպանիայից մրցաշարին մասնակցում էին «Ռեալը» և «Ատլետիկոն»։
Ավելի վաղ Լա Լիգայի նախագահն իր դժգոհությունն էր հայտնել այն բանի համար, որ ԱԱԱ-ին մասնակցող թիմերը խնդրել էին հետաձգել Պրիմերայի գալիք խաղարկության մեկնարկային խաղերը։
Los Merengues, Realmadrid.am