Բելինգհեմը չի վերադառնա խաղադաշտ մինչև հոկտեմբերի 19-ը․ նա երեք ամիս մրցակցությունից դուրս կլինի ուսի վիրահատության պատճառով։ «Ռեալի» կիսապաշտպանը կարող է բաց թողնել Լա Լիգայի 8 հանդիպում, Չեմպիոնների լիգայի 2 խաղ և երկու հավաք Անգլիայի հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստը կվիրահատվի Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Մրցաշարը, որն անցկացվում է ԱՄՆ-ում, կավարտվի հուլիսի 13-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելինգհեմը կարող է բացակայել 3-ից 4 ամիս։
AS պարբերականի տվյալներով՝ վերականգնման ժամկետը կկազմի երեք ամիս։ Ակումբն ակնկալում է, որ Ջուդը լավագույն դեպքում կվերադառնա հոկտեմբերի 19-ից ոչ շուտ։ Սպասվում է, որ նա կարող է բաց թողնել 9-ից 10 խաղ։
Նշվում է նաև, որ եթե «Ռեալը» դուրս գա Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ, ապա Լա Լիգայի առաջին հանդիպումը հաստատ կհետաձգվի։ Կիսապաշտպանը բաց կթողնի խաղեր մինչև առաջնության 8-րդ տուրը և բաց կթողնի Չեմպիոնների լիգայի առաջին երկու հանդիպումները։
Բացի այդ, անգլիացին չի մասնակցի հավաքականների միջազգային երկու դադարների խաղերին՝ սեպտեմբերի 1-9 և հոկտեմբերի 6-14։
Fanat, Realmadrid.am