Հոդվածներ

Կասիլյասի որդին գնում է հոր հետքերով
09.01.2023
2576 0

«Ռեալում» եկել է նոր սերնդի հերթը։ Իկեր Կասիլյասի և Սարա Կարբոներոյի որդին գնում է հոր հետքերով և այժմ հանդիսանում է «Սերուցքայինների» փոքր տարիքային թիմերից մեկի դարպասապահը։ 

Մարտին Կասիլյասը ծնվել է  2014 թվականի հունվարի 3-ին և այժմ հանդես է գալիս «Բենհամին Բ»-ում։ Դա «Ռեալի» Մ 13 տարեկանների թիմն է։ Հոկտեմբեր ամսից ի վեր նա իր թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ որոնցից 8-ում նրանք հաղթել են՝ խփելով 86 և բաց թողնելով 17 գնդակ։

Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը «Ռեալի» դարպասը պաշտպանել է 1999-2015 թվականների ընթացքում։   

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված