Հոդվածներ

«Ռեալը» անհնարին է համարում Բելինգեմի տրանսֆերը
07.12.2022
2169 0

«Ռեալը» կարծես թե դուրս է եկել Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար մղվող պայքարից։ 

Marca-ի փոխանցմամբ, այժմ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտ 150 մլն եվրո, իսկ «Արքայական» ակումբը պատրաստ չէ նման գումար վճարել։ «Ռեալում» գիտեն, որ անգլիացին առաջիկա տարիներին լինելու է թոփ մակարդակի վրա, սակայն գտնում են, որ 150 մլն եվրոն չափազանց մեծ գումար է և կարող է վնասել ակումբի տնտեսական համակարգին։ 

Լուկա Մոդրիչն ու Թոնի Կրոսը իրենց կարիերայի մայրամուտին են, և «Սերուցքայինները» արդեն սկսել են նրանց փոխարինելու տարբերակներ փնտրել։ Առայժմ «Ռեալը» հույս է դնում Կամավինգա, Չուամենի և Վալվերդե եռյակի վրա։ 

Միևնույն ժամանակ «Ռեալը» գտնում է, որ Բելինգեմի կարծիքը կարող է որոշիչ լինել։ 

Այժմ նրա տրանսֆերի համար մղվող պայքարում գերիշխում է «Լիվերպուլը»։ 

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիա Դորտմունդի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ ԱԱ 2022-ի ընթացքում Անգլիայի հավաքականի կազմում նա դարձել է մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված