Հոդվածներ

Արդա Գյուլերի բուժզննման արդյունքը
29.07.2023
1695 0

Մադրիդի «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը բուժզննում է անցել, որն ախտորոշել է աջ ծնկի ներքին մենիսկի վնասվածք: Առաջիկա ժամերին Գյուլերը կտեղափոխվի Մադրիդ՝ բուժման կուրսը շարունակելու:

Գյուլերը Մադրիդ կտեղափոխվի մասնավոր ինքնաթիռով: Մադրիդի «Ռեալի» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արանչա Ռոդրիգեսի հաղորդմամբ՝ այս պահին Գյուլերը վիրահատության կարիք չունի: 

Հեղինակավոր ինսայդեր Մարիո Կորտեգանայի պնդմամբ՝ եթե բուժման կուրսը նպատակին չծառայի, թուրք ֆուտբոլիստը կվիրահատվի:

«Ես կցանկանայի այսօր խաղադաշտում լինել՝ խաղընկերներիս կողքին, սակայն ստիպված եմ բուժման կուրսը շարունակելու համար վերադառնալ Մադրիդ, որպեսզի խաղադաշտ վերադառնամ հնարավորինս շուտ: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար»,- գրել է Գյուլերն Ինստագրամում:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված