Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Աշխարհի ակումբային առաջնության 3-րդ տուրի՝ «Զալցբուրգի» դեմ խաղը (3-0):
Բրազիլացին ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, նա խփել է մեկ գոլ և կատարել գոլային փոխանցում։
«Պաշտպանների նկատմամբ պրեսինգը հիմնական պահն է։ Խաբի Ալոնսոն ամեն օր բացատրում է մեզ, թե ինչ անել։ Շատ լավ երկու շաբաթ էր։ Թիմը սկսեց ավելի կուռ խաղալ։
«Ռեալն» իմ կյանքի ակումբն է։ Հուսով եմ՝ այստեղ կանցկացնեմ դեռ շատ ու շատ տարիներ։ Սիրում եմ «Ռեալը», պարտական եմ այս ակումբին։ Ճնշումն ու քննադատությունը ինձ համար խնդիր չեն։ Իմ այս ակումբում գտնվելը մեծ երջանկություն է՝ նոր մարզիչ Խաբիի և այս խաղացողների հետ», – սոցցանցերում Վինիսիուսի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Fanat, Realmadrid.am