Հոդվածներ

Բենզեմայի մասնակցությունը «ՊՍԺ»-ի դեմ խաղին մեծ հարցականի տակ է
10.02.2022
2517 0

«Էլչեի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո Կարիմ Բենզեման առայժմ չի մարզվել ընդհանուր խմբի հետ։ 

«Ռեալի» 9 համարը մարզվել է անհատական ծրագրով և գնդակով թեթև վարժություններ կատարել, սակայն նա դեռ վերականգնվելու կարիք ունի, ինչը ժամանակ է պահանջում։ 

Այս ամենը տեղի է ունենում «ՊՍԺ»-ի դեմ կայանալիք խաղից ընդամենը 6 օր առաջ։ Հունվարի 23-ից ի վեր «Ռեալի» բժշկական անձնակազմը անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ֆրանսիացին կարողանա մասնակցել այդ հանդիպմանը։  Կարիմը մեծ հավանականությամբ բաց կթողնի փետրվարի 12-ին կայանալիք «Վիլյառեալի» դեմ հանդիպումը։ 

Ակումբի բժշկական անձնակազմը հույս ունի, որ Բենզեման արդեն վաղը կկարողանա մարզվել ընդհանուր խմբի հետ, սակայն միևնույն ժամանակ նրանք կասկածներ ունեն, որ հարձակվողը կկարողանա անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել մինչ «ՊՍԺ»-ի դեմ հանդիպումը։ 

Այսպիսով, Բենզեմայի մասնակցությունը փարիզյան ակումբի դեմ մեծ հարցականի տակ է, և շատ բան որոշվելու է բժշկական անձնակազմի և անձամբ ֆուտբոլիստի որոշումներից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված