Հոդվածներ

Եզրափակիչ մրցավազք՝ Չուամենիի տրանսֆերի համար
05.06.2022
3300 0

Տրանսֆերը, որի վրա «Ռեալն» աշխատում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ մոտ է ավարտին։ «Սերուցքայիններն» ուղիղ բանակցություններ են վարում «Մոնակոյի» հետ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի համաձայնությունը ստացան։

Բայց մրցավազքին անսպասելիորեն ՊՍԺ-ն միացավ, ինչը կարող է փոխել իրավիճակը։ «Մոնակոյի» ղեկավարությունը պետք է առաջիկայում որոշում կայացնի՝ որ թիմին վաճառել հենակետային կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները։

Մոնեգասկները գիտեն, որ Չուամենին «Ռեալն» է ընտրել, բայց ՊՍԺ-ն տրանսֆերի դիմաց 100 մլն եվրո է առաջարկում. թիվ, որից դժվար է հրաժարվելը։ «Սերուցքայինները» 100 մլն եվրոն շատ են համարում։

Այն փաստը, որ «Մոնակոն» ու ՊՍԺ-ն ոչ մի համաձայնություն չունեն՝ «Ռեալին» ստիպել է իրավիճակին դրականորեն տրամադրվել։ Եթե շաբաթվա սկզբում Չուամենիի՝ «Ռեալ» տեղափոխությունը մշուշոտ էր, ապա արդեն հիմա «սերուցքայինների» ղեկավարությունը այլ կերպ է մտածում։

Մեկ բան հստակ է՝ Չուամենիի տրանսֆերային սագան մոտ է ավարտին։ Որոշումը կարող է կայացվել արդեն առաջիկա ժամերի ընթացքում։


Ամենակարդացված