Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Մալյորկա» խաղից հետո
31.08.2025
371 0

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 2։1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայում վերջին 10 տնային խաղերում 10–րդ անգամ հաղթեց «Մալյորկային»։

«Ալոնսոն «Ռեալի» պատմության երրորդ նոր գլխավոր մարզիչն է, որի գլխավորությամբ թիմը Պրիմերայում հաղթել է առաջին երեք խաղերում՝ բաց թողնելով 2–ից քիչ գոլ։ Ավելի վաղ այդ ցուցանիշը գրանցվել է Կարնիլյայի (1957) և Վիլյալոնգայի (1954) մոտ։

Մաստանտուոնո 21–րդ դարում ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (18 տարեկան և 16 օրական), որը «Ռեալի» մեկնարկային կազմում էր Լա լիգայի խաղում՝ «Բեռնաբեուում»։

Գյուլերը կարիերայի առաջին գլխով գոլը խփեց։

Մբապեն խախտեց Պրիմերայի՝ 7 խաղից բաղկացած գոլերի շարքը։