«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայում «Մալյորկայի» դեմ սեփական հարկի տակ անցկացրած վերջին 9 խաղերում տարել է անընդմեջ հաղթանակներ։ Սա ամենաերկար հաղթանակների շարքն է ակումբի պատմության մեջ Բալեարյան կղզիների ներկայացուցչի դեմ՝ սեփական մարզադաշտում։
«Ռեալ Մադրիդը» 39 հարված է կատարել «Մալյորկայի» դարպասին՝ ամենաբարձր ցուցանիշը մադրիդյան թիմի համար տնային խաղերում 2003/04 մրցաշրջանից ի վեր։
«Ռեալ Մադրիդը» իրացրել է 26 անկյունային «Մալյորկայի» դեմ հանդիպմանը՝ ռեկորդ Լա Լիգայի բոլոր թիմերի համար 2005/06 մրցաշրջանից ի վեր։
Մբապեն խփեց իր 40-րդ գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում։
Մբապեն խփել է 28 գոլ 32 խաղում Լա լիգայում իր դեբյուտային մրցաշրջանում։ Ֆրանսիացին դարձավ լավագույնը այս ցուցանիշով «Ռեալի» պատմության մեջ՝ առաջ անցնելով Ալֆրեդո դի Ստեֆանոյից (27 գոլ)։
Խակոբոն խփեց իր առաջին գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում։
Խակոբոն դարձավ առաջին իսպանացին, որը գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» վերջին 58 գոլերում՝ Լա Լիգայում։
Վալեխոն գրանցեց կարիերայի առաջին գոլային փոխանցումը։
Կուրտուան անցկացրեց իր 200-րդ հանդիպումը Լա Լիգայում «Ռեալի» կազմում։
«Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ ընդունել է 76 գոլ 60 խաղում՝ ակումբի հակառեկորդ (նույնքան՝ 2003/04 մրցաշրջանում)։ Բացի այդ, «Ռեալը» Լա Լիգայի այս մրցաշրջանում երկրորդ թիմն է ընդունած գոլերի թվով՝ զիջելով միայն «Վալյադոլիդին» (92 գոլ)։
«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ընդունել է 38 գոլ՝ թիմի վատագույն արդյունքը 2018/19 մրցաշրջանից ի վեր (46 գոլ)։