Հոդվածներ

Կրքերը թեժանում են
22.07.2023
4384 0

 Cope. ՊՍԺ-ում կարծում են, որ Մբապեն արդեն պայմանավորվել է «Ռեալի» հետ և 2024 թվականին կտեղափոխվի «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակում: Փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ սա դավաճանություն է, քանի որ նրանք «սերուցքայիններին» դիտարկում են որպես սկզբունքային մրցակից:

Արանչա Ռոդրիգես. «Ռեալում» զարմացած են ՊՍԺ-ի քայլից և կարծում են, որ Մբապեի ու փարիզյան ակումբի հարաբերությունները վերջնական փչացել են:

The Athletic. ՊՍԺ-ն ծրագրում է Մբապեին վաճառել 100 միլիոն եվրոյից ավելի գումարով, բայց ոչ 200 միլիոն եվրո կամ նման խելահեղ թվերով: Ակումբը կարող է կոմպրոմիսի գնալ, քանի որ հույսեր չի կապում ֆրանսիացու հետ:

Մբապեով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի թիմերը, բայց այդ տարբերակը չի հետաքրքրում հարձակվողին:

Ֆաբրիցիո Ռոմանո. ՊՍԺ-ի՝ Մբապեին Ասիա շրջաջայությունից դուրս թողնելն ազդակ է «Ռեալի» համար. եթե ձեզ պետք է ֆուտբոլիստ, ապա կարևոր է հիմա նրան գնել:

Փարիզյան ակումբը գրեթե հրաժարվել է Մբապեի պայմանագիրը երկարաձգելու մտքից: Մայրաքաղաքային ակումբը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվել նրանից:

RMC Sport. Անգլիական ակումբները նույնպես ուշադիր հետևում են Մբապեի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակին:

Le Parisien. Մբապեն այլևս չի մարզվելու ՊՍԺ-ի հիմնական կազմի հետ: Նա կմարզվի այն ֆուտբոլիստների հետ, որոնց ցանկանում են վաճառել այս ամառ:

Ակումբն այսօր չի կարողացել կապ հաստատել ֆրանսիացու շրջապատի հետ:

L'Équipe. ՊՍԺ-ում կարծում են, որ Մբապեն «սպանում» է ակումբը:


Ամենակարդացված