Իսպանիայի առաջնության 36–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալյորկայի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղյա մամուլի ասուլիսը։
«Ես շատ երջանիկ եմ, քանի որ լավ հանդիպում անցկացրինք, ֆուտբոլիստները հսկայական ջանքեր գործադրեցին։ Կարծում եմ՝ երբեք չեմ տեսել մի թիմի կողմից 40 հարված մեկ խաղում։
Մենք լավ չսկսեցինք «Մալյորկայի» դեմ խաղը, քանի որ առաջինն ընդունեցինք գոլ, բայց կարողացանք կատարել ռեմոնտադա, և ընդհանուր առմամբ շատ լավ հանդես եկանք։ Թիմը չհանձնվեց, չնայած բոլոր դժվարություններին։ 12 ֆուտբոլիստների միաժամանակյա վնասվածքը սովորական բան չէ։
Եթե բոլոր խաղերում այսպես խաղայինք, մրցաշրջանն ավելի լավ կանցկացնեինք։ Ամեն դեպքում, մրցաշրջանի ընթացքում շատ գոլեր ընդունեցինք, հիմնականում այն պատճառով, որ 4–5 պաշտպաններ վնասվածքներ ունեին»։
«Պայքարն ավարտվա՞ծ է Լա Լիգայի տիտղոսի համար։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Մենք չէինք ուզում այսօր «Բարսելոնային» հանձնել չեմպիոնի տիտղոսը։ Եթե վաղը կատալոնացիները հաղթեն, նրանց կշնորհավորենք, եթե ոչ՝ կտեսնենք, թե ինչ կլինի»։
«Մայորկայի» դեմ խաղը իմ նախավերջին հանդիպո՞ւմն էր «Ռեալի» ղեկին «Բեռնաբեուում»։ Ամեն անգամ, երբ նստում եմ այս մարզադաշտի պահեստայինների նստարանին, հատուկ բան եմ զգում։ Երբ հեռանամ «Ռեալից», կհեռանամ հանգիստ հոգով՝ իմանալով, որ արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի»։
«Լունինի, Լուկասի, Վինիսիուսի և Բրաիմի մասնակցությունը «Սևիլիայի» դեմ խաղին (մայիսի 18, 21:00) հարցականի տակ է։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ նրանք մինչև այդ հանդիպումը վերականգնվեն»։
«Ես տեսա, որ «Կաստիլյայի» վինգեր Վ. Մունյոսը շատ հիասթափված էր իր վրիպումից՝ «Էլ Կլասիկոյի» վերջին րոպեներին, այդ պատճառով ասացի նրան. «Քեզ պետք չէ մտածել այն մասին, ինչ սխալ ես արել։ Ավելի լավ է մտածիր՝ ինչպես խփել հաջորդ գոլդ»։ Ֆուտբոլում բոլորը անհաջողություններ են ունենում»։
«Ինձ շատ է դուր գալիս Վալեխոն, քանի որ նա միշտ պրոֆեսիոնալ վերաբերմունք է ցուցաբերել մարզումներին, թեև գրեթե չէր ստանում խաղային պրակտիկա։ Բայց, ինչպես արդեն նշել եմ, ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք նախապատվություն ենք տվել ակադեմիայի երիտասարդ կենտրոնական պաշտպաններին, օրինակ՝ Ռ. Ասենսիոյին»։