• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսը նշել է, թե որն է իր գլխավոր նպատակը առաջիկա մրցաշրջանից առաջ

Հոդվածներ

Կրոսը նշել է, թե որն է իր գլխավոր նպատակը առաջիկա մրցաշրջանից առաջ
14.07.2023
1749 0

Թոնի Կրոսի համար գալիք մրցաշրջանը 10-րդն է լինելու «Արքայական» ակումբի մարզաշապիկով։ Դա կարող է նաև վերջինը լինել, քանի որ ֆուտբոլիստը արդեն մի քանի անգամ հասկացրել է, որ մտադիր է շուտով ավարտել իր կարիերան։ 

Նախորդ մրցաշրջանում Կրոսը վերջապես «Ռեալի» կազմում նվաճեց Իսպանիայի գավաթը։ Դա միակ տիտղոսն էր, որը նրան չէր հաջողվել հաղթել «Սեերուցքայինների» կազմում։ 

AS-ի հետ զրույցի ընթացքում գերմանացի ֆուտբոլիստը խոսել է առաջիկա մրցաշրջանից ունեցած ակնկալիքների մասին։ 

«Իս իրոք ցանկանում է գալիք մրցաշրջանում հաղթել Լա Լիգան». նշել է Կրոսը։

Մեծ հավանականությամբ կիսապաշտպանը ցանկանում է «Արքայական» ակումբի կազմում Լա Լիգայի տիտղոսների քանակը հավասարեցնել ՉԼ-ի տիտղոսների քանակին։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված