• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բժիշկը մանրամասներ է հայտնել Ռամոսի վնասվածքի ու վիրահատության արդյունքների վերաբերյալ (տեսանյութ)

Հոդվածներ

Բժիշկը մանրամասներ է հայտնել Ռամոսի վնասվածքի ու վիրահատության արդյունքների վերաբերյալ (տեսանյութ)
08.02.2021
1674 0

Ripoll y De Prado կլինիկայի բժիշկ Ռիպոլը մանրամասներ է հայտնել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի վնասվածքի վերաբերյալ:

«Ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը վիրահատվել է ծնկի վնասվածքից հետո: Կարող եմ ասել, որ արդյունքը հիանալի է: Մարզիկներն, ովքեր նմանատիպ վնասվածք են ստանում, վերականգնվում են բավականին արագ, ու ընթացքը հիմնականում տևում է 1,5 ամիս: Խոսքը գնում է մենիսկի վիրահատության մասին, որից հետո ոչ մի հետևանք չի մնում: 30 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող խաղացողները նույնպես բարեհաջող են տանում նմանատիպ վիրահատությունները, և նրանց հետագա կարիերային ոչինչ չի սպառնում»,- եզրափակել է Ռիպոլը:

Ավելի վաղ նշվում էր, որ 34-ամյա պաշտպանի վնասվածքը կարող է էլ ավելի նվազեցնել «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելու հավանականությունը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված