Հոդվածներ

Բենզեման խոսել է իր ապագայի մասին
09.10.2020
2398 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր ապագայի մասին:

«Չգիտեմ՝ որքան ժամանակ կարող եմ հանդես գալ բարձր մակարդակով: Ներկայում մինչև 2022 թվականը գործող պայմանագիր ունեմ: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում: Կարիերաս ավարտելուց հետո մտադիր եմ մնալ ֆուտբոլում: Կցանականայի մարզիչ դառնալ, սակայն դրա համար պետք է  բավականին աշխատեմ: Մարզչի գործը պարզապես 11 ֆուտբոլիստ ընտրելը չէ»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է Calciomercato-ն:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման անցկացրել է 4 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված