Հոդվածներ

Շուտով կցուցադրվի «Vini for Real» վավերագրական ֆիլմը
09.10.2020
1614 0

«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը թվիթերում տեղեկացրել է, որ շուտով ներկայացվելու է վավերագրական ֆիլմ՝ «Vini for Real» անվանումով:

Բրազիլացին հայտարարել է, որ դա լինելու է 10 մասից բաղկացած սերիալ և հեռարձակվելու է իր Instagram-ում:

Ֆիլմում պատմվելու է Վինիսիուսի՝ «Ֆլամենգոյից» «Ռեալ» տեղափոխության, մադրիդյան կյանքի ու կարիերայի գլխավոր պահերի մասին:

Հիշեցնենք, որ 20-ամյա վինգերը հիանալի է մենարկել Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում՝ անցկացրած 3 խաղում դառնալով 2 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված