Հոդվածներ

Կուրտուան վնասվածք է ստացել և լքել է Բելգիայի հավաքականի ճամբարը
08.10.2020
1739 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ստիպված է եղել լքել Բելգիայի հավաքականի ճամբարը  վնասվածքի պատճառով։ 

Իսպանական As պարբերականի փոխանցմամբ, 28-ամյա դարպասապահը մկանային խնդիրներ է ունեցել։  

Տիբոն ստիպված կլինի բաց թողնել Բելգիայի ընտրանու առաջիկա երեք հանդիպումները, որոնցից մեկը ընկերական է, իսկ մյուս երկուսը պետք է կայանան Ազգերի լիգայի շրջանակներում։

«Ռեալը» իր առաջիկա հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 18-ին, և Մադրիդում հույս ունեն, որ Կուրտուան մինչ այդ կկարողանա վերականգնվել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված